![](/banners/BeFunky-design.jpg)
Երիտասարդների պահվածքը կասկածելի է թվացել. Մեկը փախել է, երկուսը բերման են ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/kalanq-e1353310615579.jpg)
Սեպտեմբերի 25-ին, ժամը 02.05-ին, Պուշկինի փողոցում ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ծառայողները նկատել են «Մերսեդես-Բենց Ե 124» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում գտնվող երիտասարդների պահվածքը կասկածելի է թվացել:
Երբ մոտեցել են ավտոմեքենային, նրանցից մեկը դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողները ավտոմեքենայի նստելատեղին նկատել են ներարկիչներ, գաղտնի փականով 2 դանակ,1 տուփ դեղամիջոց, «Միդրացիլ» տեսակի 2 տուփ դեղամիջոց, բջջային հեռախոս և փայտե մահակ:
Ավտոմեքենայի սրահում գտնվող երկու երիտասարդներին թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ բերման ենթարկվածներն են՝ ավտոմեքենայի վարորդը` 1980 թ. ծնված Սերգեյ Հ.-ն և 1975 թ. ծնված Ռաֆայել Ա.-ն:Նշանակվել են դատաքրեագիտական, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմածի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: