
Հարձակվել են Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահի վրա

pastinfo.am –ի փոխանցմամբ, սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան Զեյթունում հարձակում է տեղի ունեցել Միացյալ Երիտասարդական Լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի վրա: Այս մասին տեղեկացրել է Միացյալ երիտասարդական լիգան:
Հարձակվողները եղել են 5 հոգի, որոնք քաշքել են Ս.Հովհաննիսյանին, որի արդյունքում պատռել են վերնաշապիկը, մի քանի հարված հացրել Սևակ Հովհաննիսյանի դեմքին և որովայնի հատվածում:
Միաժամանակ, Միացյալ Երիտասարդական Լիգան հիշեցնում է, որ Սևակ Հովհաննիսյանի վրա հարձակումը առաջինը չէ: Առաջին անգամ Սևակ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանություն, որի արդյունքում նրան են տվել ոստիկանի հեռախոսահամար, որպեսզի նման բան կրկնվելու դեպքում զանգահարի վերոնշյալ ոստիկանին: