
Անհետացել է արքայադուստր Դիանայի սպանության վկան

Բրիտանական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը, ով հայտարարել էր, թե արքայադուստր Դիանան իրականում պատվիրված սպանության զոհ է դարձել, փոխչել է երկրից։ Նա անհետացել է հարցաքննության նախօրեին եւ նրա գտնվելու վայրի մասին ոչ մեկի հայտնի չէ:
Special Air Service-ի նախկին աշխատակիցը կնոջը պատմել էր, որ Դիանայի մահը բոլորովին էլ դժբախտ պատահար չի եղել, եւ կինը համոզված է, որ ամուսինն ասել է է ճշմարտությունը։
Նա պատմել է, որ արքայդուստրը սպանվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից` թագավորական ընտանիքին մոտ կանգնած անձանց պատվերով: Տղամարդը խոստովանել էր, որ ինքն էլ է մասնակցել այդ գործողություններին։ Նա նշել է, որ ողբերգությունից հնարավոր էր խուսափել, եթե իր գործընկերներից մեկը լազերով չկուրացներ այն մեքենայի վարորդին, որտեղ գտնվում էր Դիանան: