Բաժիններ՝

Նոր 3D տպիչը կարժենա ընդամենը 100 դոլար (տեսանյութ)

Եռաչափ  տպագրության մասին այժմ շատերն են խոսում, սակայն 3D- տպիչների գների պատճառով դրանք դեռևս հասանելի չեն լայն հանրությանը. ոչ բոլորն են պատրաստ դրա համար վճարել մի քանի հազար դոլար: Սակայն, շուտով կհայտնվի այն լուծումը, որը մատչելի կդարձնի եռաչափ տպագրությունը:

Peachy Printer-ը,  որի թողարկման համար դրա ստեղծողները գումար էին հավաքում Kickstarter կայքի միջոցվ, ոչ միայն 3D- տպիչ է,  այլ նաև սքաներ: Սարքը կարժենա ընդամենը 100 դոլար: Նախաձեռնության հեղինակներին իրենց նորույթը թողարկելու համար անհրաժեշտ էր ընդամենը 50 հազար դոլար, սակայն արդեն իսկ հավաքել են ավելի քան 300 հազար դոլար:

Հարկ է նշել, որ 100 դոլարով կարող եք գնել միայն տպիչ, իսկ սքաների հետ միասին այն կարժենա 350 դոլար (որը նույնպես շատ էժան է): Սքանավորելու համար անհրաժեշտ կլինի սեփական վեբ –տեսախցիկ`բարձր կետայնությամբ: Այն անհրաժեշտ է պարզապես միացնել համակարգչին և սկսել նկարահանել տեսանյութը`դնելով օբյեկտը տպիչի ներսում:

Peachy Printer-ի լազերային ճառագայթի միջոցով հնարավոր կլինի ստանալ օբյեկտի մոդելը:

Եռաչափ տպագրության պրոցեսն ընթանում է հետևյալ հերթականությամբ.. նախ սարքը պատկերի  հիմքն է ստեղծում, այնուհետև այն կառուցում է աղաջրի միջոցով,  իսկ այնուհետև լազերը կիրառելով այրում է կատարում՝ ցանկալի մոդելի ձևավորումը ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս