Բաժիններ՝

Էթիկայի հանձնաժողովը կազմաքանդվո՞ւմ է

ԱԺ էթիկայի հանձնաժողովի գոյությունն ու գործունեությունը վտանգված են:Այսօր արդեն 2-րդ քաղաքական ուժն է հայտարարել` այդ կառույցում իր մնալու աննպատակահարմարության մասին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

ՀՅԴ  ղեկավարությունն այսօր քննարկել է էթիկայի հանձնաժողովի կազմում իր ներկայացուցչի մնալ-չմնալու հարցը: Դաշնակցությունը, սակայն, առայժմ չի հետևի ՀԱԿ-ի օրինակին, այլ իշխանություններին հնարավորություն կտա փրկել իրավիճակը:

ՀՅԴ-ում կմշակվի օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ, որը խորհրդարանական բոլոր ոչ իշխանական ուժերի հետ քննարկումներից հետո կներկայացվի նաև խորհրդարանական մեծամասնությանը:   Եթե իրենց առաջարկներն ընդունվեն, ՀՅԴ-ն կշարունակի մասնակցել Էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, հակառակ դեպքում` ՀՅԴ-ն ևս կլքի հանձնաժողովը:   Հիշեցնենք,  մի քանի օր առաջ ՀԱԿ-ը գրությամբ դիմել էր ԱԺ ղեկավարությանը և հանձնաժողովից հետ կանչել իր անդամին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս որոշումը հետևյալ կերպ էր մեկնաբանել. «Օրենքի այն փոփոխությունից հետո, երբ հանձնաժողովի կազմավորման հարցում խախտվեց իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև հավասարակշռությունը և այնտեղ այլևս որևէ հարց քննարկելն անիմաստ է, մենք հետ կանչեցինք մեր անդամին»:

Բանն այն է, որ հանձնաժողովում ի սկզբանե իշխանական և ոչ իշխանական ուժերը ներկայացված էին հավասարության սկզբունքով` յուրաքանչյուր խմբակցությունից մեկական ներկայացուցիչ:

Սակայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունից հետո խշխող ՀՀԿ խմբակցությունը հանձնաժողովում երկու տեղ ստացավ:   Այս փոփոխությունից հետո Հանձնաժողովի անիմաստ դառնալու մասին հայտարարություններ արեցին ԱԺ բոլոր ընդդիմադիր ուժերը, սակայն այնտեղից իր անդամին հետ կանչեց նրանցից միայն մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս