Հերթական փլուզումը Գյումրիում
tsayg.am-ի փոխանցմամբ՝ Ղանդիլյան 21 հասցեի բնակիչներն «Ազդարար» լրատվականի աշխատակազմին տեղեկացրել են, որ փլուզվել է իրենց շենքի 6-րդ մուտքի տանիքը:
Փլուզված մուտքի 6 բնակարանից բնակեցված է միայն երկուսը: Շենքը շահագործման է հանձնվել 1926 թ-ին, որից հետո երբևէ չի ենթարկվել հիմնավերանորոգման:
Երկհարկանի շենքի մի հատվածը 4-րդ, իսկ մյուսը` 3-րդ կարգի վթարայնություն ունի:
Փլուզման նմանօրինակ դեպքեր այստեղ հաճախ են գրանցվում: Բնակիչների խոսքերով, իրենք բազմիցս դիմել են պատասխանատուներին, շենքում վերանորոգում իրականացնելու խնդրանքով, սակայն դրանք այդպես էլ մնացել են անպատասխան:
Ըստ «Երազանք» համատիրության նախագահ Ելենա Մարգարյանի, փլուզման վթարավնասազերծման աշխատանքները իրականացնելու համար համատիրությունը միջոցներ չունի:
Ի դեպ, համատիրության նախագահն ևս փլուզված շենքի բնակիչ է: