Բաժիններ՝

Մարվեց Ավրորա Մարդիգանյանին նվիրված նամականիշը

Սեպտեմբերի 24-ին, մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ մարվում և շրջանառության մեջ է դրվում «Ավրորա Մարդիգանյան» 1 նամականիշով գեղաթերթիկը:

 Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

 1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստանե խորագրով, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նա պատմում է իր տեսած արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին: Արշալույս Մարտիկանյանը` հայկական Ժաննա դԱրկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, կրելով երկու տարվա մղձավանջային սարսափները, հավատափոխ չեղավ և փախչելով թուրք Քեմալ էֆենդիի հարեմից, երկար թափառումներից հետո 1917թ. գարնան սկզբներին հասավ Էրզրում, այնտեղից անցավ Պետերբուրգ, ապա և` ԱՄՆ, Նյու Յորք, ուր և բնակություն հաստատեց:

 «Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդե համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր: Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարտիկանյանն է, ով նաև մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս