Վարդան Օսկանյանի որդին թմրադեղ օգտագործելու համար կտուգանվի 200.000 դրամով
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում որոշում է կայացվել ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի և նրա ընկերոջ՝ Վահագն Մարկոսյանի գործով: Արա Օսկանյանն ու նրա ընկերը մեղադրվում էին թմրանյութ օգտագործելու մեջ:
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրել են, որ փորձաքննության արդյունքները հայտնի են, որոնց համաձայն՝ Արայի ու նրա ընկերոջ արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ մամուլը գրեց, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով օգոստոսի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Օսկանյանի որդին և վերջինիս ընկերը՝ ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով: Նրանք նույն օրը ազատ էին արձակվել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: