BlackBerry-ն կվաճառեն 4.7 միլիարդով
Բջջային հեռախոսներ արտադրող կանադական BlackBerry ընկերությունը հայտարարել է, որ Fairfax ներդրումային կոնսորցիումին է վաճառում իր բաժնետոմսերի 100 տոկոսը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Գործարքը գնահատվում է 4,7 մլրդ դոլար: Գործարքի վերջնական համաձայնությանը ընկերությունները ծրագրում են հասնել նոյեմբերի 4-ին:
Ներկայումս Fairfax-ը հանդիսանում է BlackBerry-ի ամենամեծ բաժնետերը. ներդրումային կոնսորցիումին են պատկանում կանադական բջջային հեռախոսներ արտադրողի բաժնետոմսերի մոտ 10% -ը: BlackBerry-ի այլ բաժնետերերի բաժնետոմսերը կգնվեն`1 բաժնետոմսը 9 դոլարով:
Գործարքի մասին հայտարարությունից հետո BlackBerry-ի բաժնետոմսերը թանկացել են հասնելով` 9.08 դոլարի:
Նշենք, դեռևս 54 տարի առաջ BlackBerry սմարթֆոնները համարվում էին շուկայում առավել հեռանկարայիններից մեկը, սակայն, վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերության սմարթֆոնների վաճառքները անշեղորեն նվազել են: Արդյունքում նվազել են նաև ընկերության բաժնետոմսերի գները մոտ 90%-ով: Ոչ բավարար ֆինանսական արդյունքների պատճառով BlackBerry-ին 2013թ. օգոստոսին հայտարարեց, որ վաճառում է իր բոլոր ակտիվները և գնորդ է փնտրում։