
Արցախում սիրիահայերի նոր հոսքի են սպասում

ԼՂՀ կառավարությունում ծրագրում են, որ նրանք կբնակվեն հին գյուղերում և ոչ թե Քաշաթաղի շրջանում, ինչպես մինչ հիմա էր: Այս մասին այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան ափի նվիրատուների խմբի հետ հանդիպմանը ասել է վարչապետ Արա Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է karabakh-open.info-ն:
Նման գաղափար եղել է նաև մինչև հիմա, սակայն եկող սիրիահայերը հիմնականում Ղամիշլիից էին և նախընտրել են հաստատվել Քաշաթաղի հարավային թեւում, որտեղ մինչ այդ էլ Ղամիշլիից եկած հայեր էին բնակվում և հաջողությամբ զբաղվում հողագործությամբ:
Արցախի մնացած շրջաններում սիրահայերին տեղավորելն, ըստ վարչապետի, ավելի քիչ գումար կապահանջի, քանի որ հին գյուղերում ազատ տները շատ են, նաև խնդիրներ չեն ծագի աշխատանքի և սոցիալական առումով, ավելի հեշտ կլինի բնակչության հետ ինտեգրման գործընթացը: