Բաժիններ՝

Ոստիկանությունը հիշեցնում է. ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողները չեն պատժվի

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է.ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:

ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալիբու» այգում` շինհրապարակի մոտ, զենք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Արամի փողոցի թիվ 107 հասցեի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «Մոսին» հրացան, ազդահրթիռանետ, ծխագլանակ և տարբեր տրամաչափի 207 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք ունի և թողնում է Խանջյան փողոցի թիվ 49 շենքի բակում տեղակայված աղբարկղերի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր կտրված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, 14.5 մմ տրամաչափի գնդացրի 45 փամփուշտ և 5.45 մմ տրամաչափի «ԱԿՍ» ինքնաձիգի 25 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս