Բաժիններ՝

Դուբայում պոռնկությամբ զբաղվող աղջիկը մորը հրահանգել է Հայաստանից աղջիկներ ուղարկել Հայաստանից

Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու  հերթական գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի՝ 43-ամյա Սուսաննա Պետրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող, պոռնկությամբ զբաղվող և այդ կերպ ընտանիքի կարիքները մասամբ հոգացող դստեր՝ Արմենուհի Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ վերջինիս  պահանջով՝ իր ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց:   2012թ. դեկտեմբերին  ընկերուհուց տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի մի բնակչուհի՝ հանդիպել է վերջինիս, հայտնել, որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքը և ճանապարհածախսի գումարը կուղարկի դուստրը, որը սկզբնական շրջանում կհոգա նաև Դուբայում նրա բնակվելու, սննդի և այլ հարցերը՝ հետագայում վերադարձնելու պայմանով: Միաժամանակ հավաստիացրել, որ աղջիկը կօգնի նաև սեռական ծառայություններ մատուցելու համար հաճախորդ ապահովելու հարցում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս