ՌԴ-ում կճանաչվեն 23 երկրների դիպլոմներ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը  հաստատել է արտասահմանյան բարձրագույն կրթական հաստատությունների ցանկը, որոնց դիպլոմները ճանաչվելու են Ռուսաստանում: Համաձայն փաստաթղթի` կճանչվեն  23 երկրի 201 բուհերի դիպլոմներ:

Ցուցակում այն համալսարաններն են, որոնք ներառված են ամենահեղինակավոր վարկանիշային աղյուսակներում` «Academic Ranking of World Universities», «QS World University Rankings», «The Times Higher Education World University Rankings» և այլն:

201 համալսարանների թվում են Քեմբրիջի համալսարանը,  Մյունխենի տեխնիկական համալսարանը, Դուբլինի Թրինիտի քոլեջը, Սինգապուրի ազգային համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Ստոկհոլմի,  Կիոտոյի համալսարանները եւ այլն:

Փաստաթուղթը չի վերաբերում այն երկրներին, որոնց հետ, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանն ունի հատուկ պայմանագրեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30