
Արսեն Ջուլֆալակյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը(74 կգ քաշային կարգ) հունահռոմեական ոճում նվաճել է բրոնզե մեդալը: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է դանիացի Մարկ Մեդսեն 3:0 հաշվով, տեղեկացնում է armsport.am-ը:
1/16 եզրափակչում ավստրիացի Ֆլորիան Մարչլին 8:0 հաշվով հաղթելուց հետո, 1/8 եզրափակչում Արսենը մրցում էր Լոնդոնի Օլիմպիադա-2012-ի եզրափակչի՝ իր երբեմնի ախոյան Ռոման Վլասովի հետ: Հենց այս ըմբիշին էր Ջուլֆալակյանը զիջել լոնդոնյան եզրափակիչ գոտեմարտում: Ցավոք, Բուդապեշտում ևս կրկնվեց նախորդ որոշիչ դիմակայության սցենարը և հայ ըմբիշը կրկին զիջեց իր մրցակցին, այս անգամ 1:6 հաշվով: Վլասովը հասավ եզրափակիչ, ինչի հաշվին Ջուլֆալակյանը իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է պանամացի Ալմեյդա Ալվինին, իսկ երկրորդ մրցամարտում՝ կրկին 8:0 հաշվով առավելության է հասել ղրղզ Ուլու Կոզոբեկին