
Exit-poll-երի արդյունքներով` Անգելա Մերկելի դաշինքը հաղթում է

Տարբեր exit poll-երի արդյունքներով` Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիսոնեա-սոցիալական միությունների դաշինքը հաղթում է բունդեսթագի ընտրություններում, ինչը նշանակում է, որ Մերկելը կարող է նորից ղեկավարել կառավարությունը:
Հրապարակված արդյունքները վակայում են, որ «ազատ դեմոկրատական կուսակցությունը», որի հետ Մերկելի դաշինքը կոլաիցիայի մեջ է, կորցնում է խմբակցություն ունենալու հնարավորությունը, տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները:
Ըստ exit poll-երի արդյունքների` Մերկելի դաշինքն ստանում է ձայների 42,1-42,3%-ը: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը որպես կանցլեր առաջարկում էր Պեեր Շտայնբրուկին, ստանում է 25,8-26,3%, «Կանաչները»` 8,1- 8,5%: Անցողիկ շեմ է համարվում 5%-ը: