ԵՄ ասոցացում և Մաքսային միություն. «Իրարամերժ են, մեկը մյուսին բացառում են, բնականաբար չի լինում երկուսն էլ»
«Մաքսային միությունը առևտրական տնտեսական բնույթի միություն է, որին միանալու իր կամքն է արտահայտել Հայաստանը, իսկ ԵՄ ասոցացումը… ուղղակի ասոցացման հետ նաև կա համապարփակ առևտրի, ազատ գոտու տնտեսական քաղաքականությունը, այդ բացառում եմ, որ հնարավոր լինի Հայաստանի համար: Որովհետև իրար հակասում են, բայց ասոցացումը առանց այդ տնտեսական կոմպոնենտի կարծում եմ հնարավոր կլինի Հայաստանի մասնակցությունը: Բայց ասեմ, որ իրարամերժ են, մեկը մյուսին բացառում են, բնականաբար չի լինի երկուսն էլ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ պատասխանելով այն հարցադրմանը, թե իշխանությունները ինչ տրամաբանությամբ են շարունակում պնդել միություններին անդամագրվելու «և…և» տարբերակի մասին, այն պեպքում, երբ եվրոպական կողմը բացահայտ մերժում է նման մոտեցումը՝ կոչ անելով կողմնորոշվել՝ «կամ…կամ»:
«Ես իմ հայացքներով ավելի շատ Մաքսային միության կողմնակից եմ, մեծ որոշում է կայացվել Հայաստանի ապագայի համար: Այո, կարևոր է և շատ ցանկալի է, որ ասոցացումն լինի, բայց ցավոք ամբողջությամբ հնարավոր չէ… մենք պետք է ձգտենք Եվրոպային, ուսանենք, ընդօրինակենք իրենց երկրի կառավարման փորձը: Բայց մեծ հաշվով պետք է սթափ գնահատում լինի, ինչը մեզ մոտ՝ հասարակության մոտ չկա: Ամեն դեպքում մեր երկիրը ամեն տարի 2 մլրդ մինուս տնտեսական գործառույթ է ունենում, և դա ամենամեծ պրոբլեմն է: Ես կարծում եմ, որ այդ բացը հնարավորին չափ կարելի է լրացնել՝ ԱՊՀ շուկաներ ՀՀ տարբեր ապրանքներ արտահանելով: Այդ առումով շատ ուրախ եմ»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: