Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում ականի պայթյունի հետեւանքով երեք աշխատակից է տուժել
РИА Новости-ի գործակալության փոխանցմամբ` Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում ականի պայթյունի հետեւանքով դեսպանատան երեք աշխատակից է տուժել:
«Սեպտեմբերի 22 –ի առավոտյան գրոհայինների կողմից Դամասկոսի Մեզե թաղամասի գնդակոծման ժամանակ ականներից մեկը պայթել է Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան տարածքում: Երեք աշխատկից վիրավորվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: