
Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդուն, ով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի «Սթար» սուպերմարկետի մոտակայքում գտնվող ձորում տղամարդ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել 1960թ. ծնված Ա.Ե.-ին, ով տեղափոխվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: