
ԱԺ 131 պատգամավորներից Արթուր Սաքունցի գրությանն առ այսօր պատախանել են 5-ը

tert.am-ը տեղեկացնում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցին, ով ԱԺ բոլոր 131 պատգամավորներին նամակ-գրություն էր ուղղել՝ խնդրելով անձնապես ներկայացնել դիրքորոշում՝ կապված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ, առ այսօր պատասխանել են 5-ը։ Նրանք են` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, «Ազատ դեմոկրատներ» , «Ազգային միության» նախագահներ Խաչատուր Քոքոբելյանը, Արտաշես Գեղամյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքեբելյանը կտրականապես դեմ են Մաքսային միությանը՝ համարելով դա Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող երևույթ և ակնհայտ հակասություն ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածին (Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է ), քանի որ այս Միության կանոնադրությամբ նախատեսված առևտրատնտեսական հարցերում Միությունը դիտարկվում է կառավարման վերպետական կառույց:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: