Բաժիններ՝

Վթար` Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում. գազի արտահոսք է առաջացել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան հիվանդանոցի ծննդատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից: Պարզվել է, որ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Նիսսան մակնիշի 30 ԼՕ 859 և Վոլկսվագեն մակնիշի Լ5177 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30