Բաժիններ՝

Քննության «գոհարներից». Քննիչը զլացել էր քննություն կատարել ու շտապել էր գործը կարճել

Հայաստանի քննչական համակարգում տարիներ առաջ իրականացված բարեփոխումների արդյունքում քննչական ապարատը դուրս բերվեց դատախազության համակարգից՝ ձեւավորելով գերատեսչական քննչական մարմիններ: Ըստ ոլորտների՝ քննչական մարմիններ ստեղծվեցին  պաշտպանության նախարարությունում, պետական եկամուտների կոմիտեում, ստեղծվեց հատկապես պաշտոնյաներով «զբաղվող»  մարմին՝ Հատուկ քննչական ծառայությունը, իսկ ոստիկանության քննչական ապարատն ավելի ծանրաբեռնվեց: Բարեփոխումներից անցել է արդեն 6 տարի, սակայն այդպես էլ  չլուծվեց քննչական համակարգը բանիմաց, արհեստավարժ, օրենքի ոգուն ու տառին տիրապետող, արդարադատություն իրականացնելու գործում նախանձախնդիր  քննիչներով ապահովելու խնդիրը, գրում է pastinfo.am: Այստեղից էլ  նկատելի է քննության որակի անկում.  քննությունը շատ դեպքերում կատարվում է թերի, միակողմանի, առկա են  քննության սխալներ, էլ չենք  խուսում տիրող անգրագիտության մասին, որի հետեւանքով տուժում են  երկիրն  ու քաղաքացիները:

Արդարացման դատական ակտերին զուգահեռ՝ pastinfo.am –ն ներկայացնում է  քննության որակի մասին վկայող կոնկրետ օրինակներ` ակնկալելով, որ դրանց բարձրարայնումը կնպաստի խոստովանել խնդիրները ու փորձել լուծումներ գտնել:

«Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի գործով իրականացված քննությունը դրա դրսեւորումներից մեկն է:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ մարզադպրոցի  տնօրեն Սարգիս Չիլինգարյանը, 2010-2011թթ. ուսումնական տարվա ընթացքում անհիմն փոխելով ուսումնամարզական ցածր խմբերն ավելի բարձր խմբերով, ինչպես նաև՝ հաստատապես իմանալով ավել թվով մարզիկներ հավաքագրելու և աշխատանքի չներկայացած օրերի համար աշխատավարձ հաշվարկելու փաստերի մասին, շահադիտական դրդումներով՝,իր պարտականությունները չի կատարել: Դրա հետևանքով նույն մարզադպրոցի մարզիչներ Լ.Մատինյանին, Ռ.Մալլաքյանին, Է.Դալլաքյանին, Ա.Սարգսյանին, Վ.Նազարյանին փաստացի վճարել է ավել աշխատավարձ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. հունիսի 2-ին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

1 տարի նախաքննություն իրականացնելով՝ քննիչը եզրահանգել է, որ Սարգիս Չիլինգարյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իսկ Ադիկ Արդարյանի կողմից մարզադպրոցից գավաթներ գաղտնի հափշտակելու վերաբերյալ նախաքննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել և սպառված են այլ ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները: Ուստի՝ նա, 2013թ. հունիսի 2-ի որոշմամբ, քրեական գործով վարույթը կարճել է, և Ս.Չիլինգարյանի և Ա.Արդարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

Նման պայմաններում ուղղակի անհասկանալի է, թե 1 տարի շարունակ այդ քննիչն ի՞նչ է քննել, ավելի ճիշտ՝ լավ էլ հասկանալի է, քանզի տպավորությունն այնպիսին է, որ քննությունը հատուկ իրականացվել է՝ գործը կարճելու համար: Իսկ եթե քննիչն ուղղակի չի գիտակցել, հասկացել, թե ինչպիսի քննչական գործողություններ պետք է կատարի, ապա ավելի տխուր…

pastinfo.am –ի տեղեկություններով՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը դատախազությունը վերացրել է` հանձնարարելով ապահովել քննության բազմակողմանիությունն ու լրիվությունը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս