
Վիեննայում մետրոյում համբուրվողներն այսուհետ կտուգանվեն 50 եվրոյով

Վիեննայում զգացմունքային անձինք այսուհետ ստիպված կլինեն զսպել իրենց հանրային վայրերում: Քաղաքային իշխանությունների որոշմամբ` մետրոյում համբուրվելը համարվել է հասարակական կարգի խախտում, եւ նման «հակասոցիալական» վարաքգիծ դրսեւորողներն ստիպված կլինեն վճարել 50 եվրո տուգանք, հաղորդում է rt.com-ը:
Հանրային կարգի պահպանությանը Վիեննայի մետրոպոլիտենում կհետեւեն ավելի քան 200 վերհսկիչներ: Բացի համբուրվողներից, նրանք կտուգանեն նաեւ սուր հոտով սնունդ օգտագործողներին, հեռախոսով բարձր խոսողներին: