
Արագածոտնի մարզում ՌԴ բանակի գեներալի որդու վթարի հետևանքով 4 վիրավորներից 15-ամյա երեխան մահացել է

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Խլղաթյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոեդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 15-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է 15-ամյա Մարկ Մարգարյանը, ում ավտովթարից հետո Աշտարակի բժշկական կենտոնից տեղափոխել էին Արմենիա բժշկական կենտրոն:
Վարորդը եղել է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Բելգորոդի մարզի Շեբեկինսկովո շրջանի Գորոդիշչե գյուղի բնակիչ, 23-ամյա Իլհամբեկ Ամիրխանովը, ով ժամանակավորապես բնակվում է Գյումրի քաղաքի 8-րդ թաղամասում և որպես պայմանագրային զինծառայող՝ ծառայում է Գյումրիի թիվ 102-րդ ռուսական զորամասում:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: