
«LinkedIn» –ին մեղադրում են էլեկտրոնային հասցեները գողանալու մեջ

«LinkedIn» սոցիալական ցանցի օգտատերերը նրա սեփականատերերին մեղադրել են էլեկտրոնային հասցեներ գողանալու մեջ, հաղորդում է NDTV-ին: Այդ հասցեներով նրանք «սպամ» են ստանում:
Օգտատերերը կոլեկտիվ հայց են ներկայացրել LinkedIn –ի դեմ, որով պահանջում են դադարեցնել գովազդի ուղարկումը, ինչպես նաեւ վերադարձնել սպամից ստացված եկամուտը:
«LinkedIn»-ից արդեն հայտարարել են, որ իրենց օգտատերերի էլեկտրոնային հասցեներն այդ նպատակով չեն օգատգործում եւ մտադրություն են հայտնել ապացուցել դա:
«LinkedIn»-ը միավորում է տարբեր ուղղություների մասնագետների եւ օգտագործվում է պրոֆեսիոնալ կոնտակնտների որոնման նպատակով: