
Գերմանիայում բունդեսթագի ընտրություններ են անցկացվում

Գերմանիայում այսօր բունդեսթագի ընտրություններ են անցկացվում: Քվեարկությունը կշարունակվի մինչեւ տեղական ժամանակով ժամը 18:00-ն, արդյունքները հայտնի կլինեն երկուշաբթի գիշերը:
Ընտրությունների արդյունքները կազդեն կառավարություն կազմի վրա, որը կրկին հավակնում է ղեկավարել գործող կանցլեր Անգելա Մերկելը: Նա ներկայացնում է Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիսոնեա-սոցիալական միությունները: Նրա կուսակցության հաղթանակի դեպքում դա կլինի Մերկելի երրորդ ժամկետը նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում: