People-ը հրապարակել է 2013թ. ամենանորաձև աստղերի թոփ տասնյակը (լուսանկարներ)
People ամսագիրը հրապարակել է 2013թ. ամենանրբաոճ աստղերի վարկանիշային ցուցակը: Այն գլխավորում է դերասանուհի Քերի Վաշինգտոնը: Ամսագրի փորձագետներն ընդգծել են նրա բարձր ճաշակը` նկատելով, որ երբեւէ նա կարմիր գորգին անճաշակ զգեստով չի հայտնվել:
Երկրորդ տեղում օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսն է: Ըստ ամսագրի` հենց այս աստղն է կարողանում ճիշտ կրել բարձր նորաձեւության զգեստները:
People-ի տասնյակը հետեւյալ տեսքն ունի.
Քերի Վաշինգտոն` ամենանրբաոճը
Ջենիֆեր Լոուրենս` բարձր նորաձեւության կրողը
Նիքոլ Ռիչի` նորաձեւության օրենսդիրը
Զոի Սալդանա` ջինսերի թագուհին
Էմմա Սթուն` դասական cool girl
Լիլի Քոլինզ` կոկետուհին
Քեյթ Բոսուորտ` զբոսանքի ոճի գիտակը
Ջեսիկա Չեսթեյն` կարմիր գորգի պրոֆին
Սոլանժ Նոուլզ` համարձակը
Ջենա Դեվան Տատում` «տաք մայրիկը»