Որոշ ինստիտուտներ ընդհանրապես չեն կայացել, բայց ահագին բան կա. Հ. Բագրատյանը` 22- ամյա Հայաստանի մասին

Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե անկախություն ունի, ապա ազգ է, եթե չունի, ապա ժողովուրդ է: Tert.amի հետ զրույցում ՀՀ նախագահի կողմից անկախության տոնի առիթով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ընդունելությանն ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա ընդգծեց, որ այս տարիների ընթացքում անկախ Հայաստանը «ահագին» ձեռքբերումներ է ունեցել. «Հատկապես սկզբից՝ պաշտպանեցինք մեր սահմանները, հաղթեցինք, ստեղծեցինք լայնածավալ ձեռներեցների դաշտ, որը հիմա փոխարինվում է խոշորներով: Ստեղծել ենք հարկային, բյուջետային համակարգ, պետական կառավարման որոշակի ավանդույթ, որոշակի արտաքին քաղաքականություն: Որոշ ինստիտուտներ ընդհանրապես չեն կայացել, բայց ահագին բան կա»։

Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա Հրանտ Բագրատյանը հորդորեց հարցը ուղղել իշխանություններին, քանի որ նրանք են երկար կառավարել: Այնուհանդերձ, նա պատասխանեց. «Դատական համակարգը թյուրիմացություն է: Իմ խորին համոզմամբ, չի ստացվել: Կարելի է տարբեր բաներ ասել, բայց վատ բաներ այսօր չեմ ուզում խոսել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30