Ի՞նչ են խոսել Վարդան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը` Ամենափրկիչ եկեղեցու ներսում
Ինչպես հայտնի է երեկ Սերժ Սարգսյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ամենափրկիչ եկեղեցու փակ մուտքից դուրս գալով, կտրել էր նախագահի ճանապարհը` նրան իր կողմից կառուցվող ու գրեթե ավարտին հասցվող եկեղեցին ցույց տալու հրավերք անելով: Նախագահն բնականաբար ընդունել էր նախկին պաշտոնյայի հրավերը ու 10 րոպե շարունակ առանձնազրույց էր տեղի ունեցել այս երկուսի միջեւ: aravot.am –ի աղբյուրները փաստում են, որ Վարդան Ղուկասյանը երկրի նախագահին խնդրել է մեղմ մոտենալ ասֆալտի յուրացման մեջ կասկածվող ու օրումեջ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվող իր թիմակիցների հանդեպ ու մի ճար անել իր ձերբակալված ընկերոջը` Գյումրու քաղաքապետարանի բնակակոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանին ազատ արձակելու համար: Ըստ նույն աղբյուրների, նաեւ խոսք է գնացել Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահիկի նկատմամբ մեղմ մոտենալու մասին, ով մեղադրվում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցներից մեկի`Շեկոյի սպանության մեջ: Ինչեւէ, ինչպես հավաստիացնում են aravot.am –ի աղբյուրները, երկրի նախագահն լսել է Վարդան Ղուկասյանին ու վերջում արձագանքել է «Ամեն ինչ լավ կլինի»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: