
Մոսկվայում ներգաղթյալներին տանել չեն կարողանում նրանց պահվածքի համար

Մոսկվայում ներգաղթյալներին տանել չեն կարողանում ոչ թե նրա համար, որ նրանք ապրում են քաղաքում, այլ նրանց պահվածքի համար: Նման կարծիք է հայտնել Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին` ոլորտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է utro.ru-ն:
«Բնակիչները նյարդայնանում են ոչ թե նրանից, որ այդ մարդիկ աշխատում են, այլ որ նրանք կենցաղում իրենց այլ կերպ են պահում»,-պարզաբանել է նա: Ընդ որում, ավելի շատ նրանց զայրացնում են երիտասարդ ներգաղթյալները, ոչ թե ավագ սերնդի ներկայացուցիչները: Որպես օրինակ` ծառայության ղեկավարն առաջարկել է հետեւել միջինասիացի ներգաղթյալների վարքագծին:
Տեղաբնակները բողոքում են, որ նրանք խորոված են պատրաստում որտեղ պատահի: Մոսկվացիներին նաեւ վրդովեցնում է նեգաղթյալների կողմից կատարված հանցագործությունների թիվը: Ամռան վերջին կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր երկրորդ հանցագործությունը կատարվում է «ոչ մոսկվացու կողմից»: Ծառայությունից միաժամանակ հայտարարել են, որ այլ քաղաքացիների կողմից իրավախախտումների թիվը չի գերազանցում 17%-ը: