Բաժիններ՝

Ուկրաինան հրաժարվել է գազի գնման համար Ռուսաստանից վարկ վերցնել

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիցկու խոսքերով՝ Ուկրաինան հրաժարվել է գազի գնման համար Ռուսաստանից վարկ վերցնել։ Այս մասին տեղեկացնում է Ռիա-Նովստին։

Փոխարենը, ըստ նախարարի, Կիևն ու Մոսկվան «այլ համաձայնության են եկել»։ Նա, սակայն, չի նշել, թե խոսքը ինչ համաձայնության մասին է։

Ստավիցկին նաև ավելացրել է, որ Ուկրաինան իր ստորգետնյա գազապեհեստարաններ կմղի 17-20 միլիարդ խմ գազ։

Այն մասին, որ գազի գնման համար ուկրաինական իշխանությունները վարկի կարիք ունեն, հայտնի է դարձել միայն այս տարվա օգոստոսին։ Խոսք էր գնում 2 միլիարդ դոլարի մասին, որով Կիևը պետք է 5 միլիարդ խմ գազ գներ։ Այդ պաշարը կդառնար երաշխիք՝ վառելիքի մատակարարումը Եվրոպա աննխափան կազմակերպելու համար։

Այդ ժամանակ Կիևը մտադիր էր ներմուծել 14 միլիարդ խմ գազ՝ ներքին պահանջարկը բավարարելու համար։ Սակայն «Գազպրոմը» պահանջում էր ներմուծել 19 միլիարդ խմ։

Վերջին երեք տարվա ընթացքում Ուկրաինան փորձում է թուլացնել գազային կախվածությունը Ռուսաստանից՝ շեշտը դնելով եվրոպական գնումների վրա։ Այդ քայլերին Կիևը հարկադրված է գնալ Մոսկվայի կողմից կիրառվող բարձր սակագների պատճառով։ Ռուսաստանն իր կողմից չի ցանկանում իջեցնել գազի գինը, քանի որ Ուկրաինան հրաժարվում է անդամակցել Մաքսային միությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս