Բաժիններ՝

Կինը կախվել է ոստիկանական մեքենայի մեջ

Սանկտ-Պետերբուրգում սեպտեմբերի 21-ի գիշերը ինքնասպան է եղել 41-ամյա մի կին։ Նա կախվել է ոստիկանական մեքենայի՝ ձերբակալվածների համար առանձնացված մասում՝ սպորտային հագուստի քուղի միջոցով։

Այդ պահին ոստիկանական մեքենան կայանված է եղել Բորովոյ փողոցի 24 տան մոտ։

Կինը ձերբակալվել էր նախօրեին՝ պատահական անցորդին մարմնական վնասվածքներ հասցնելու համար։ Նրան տեղափոխում էին բուժհաստատություն՝ սթափության աստիճանը որոշելու համար։

Ոստիկանությունից Lifenews.ru-ին հայտնել են, որ կնոջն ուղեկցող ոստիկաններին հնարավոր է կարգապահական պատասխանատվության ենթարկեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30