Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման, հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Նախագահ.

Բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:

Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարատև հարաբերությունները և դարձել է ավելի հզոր երկիր շնորհիվ միլիոնավոր ամերիկացների, ովքեր հպարտությամբ են հիշում, որ ձեր երկիրն իրենց նախնիների երկիրն է: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ սիրո և հարգանքի կապերն ինչպես միշտ հզոր են, և մենք հետամուտ ենք լինելու գալիք տարիների ընթացքում էլ ավելի զարգացնելու մեր համագործակցությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30