
Հայտնաբերվել է դի

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել Հ. Մ.-ի դին (ծնվ. 1949 թ.):