ՀԱԿ-ը շամպայնով նշեց Անկախության տոնը (տեսանյութ)

Հայաստանի Անկախության տոնը այսօր Մարտիրոս Սարյանի պուրակում նշեց նաև Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձավ այն տեսակետներին, թե Հայաստանը չի նվաճել անկախությունը, այլ` ստացել է որպես նվեր:

«Տենց երկնքից ընկել ա հա՞ էդ անկախությունը, որ մենք էլ կարողանանք ճիշտ տնօրինե՞լ: Ժողովուրդ ջան, սեմինարներից մեկի ժամանակ ՀՀ նախկին վարչապետերից մեկը, որի անունը չեմ ուզում տալ, որովհետև դրանից հետո նա էլ չասաց այդ բանը, ասաց, թե մենք չենք նվաճել այդ անկախությունը: Հայաստանը նվաճել է անկախությունը, ով մասնակցել է 88-ի շարմանը, գիտի` ինչ զոհեր ենք տվել մենք անկախության նվաճման համար»,- նշեց նա` ավելացնելով, թե նրանք, ովքեր չեն նվաճել կարող է կորցնեն, իսկ Հայաստանը նվաճել է իր անկախությունը:

ՀԱԿ փոխմախագահ Արամ Մանուկյանն էլ իր ելույթում ընդգծեց, թե պատասխանատվությամբ պետք է կրել անկախության պահպանման հարցը. «Փառք Աստծո, որ մենք եղել ենք Հայաստանի ծնունդի կնքահայրը, վկան, կերտողը, մասնակիցը: Հայաստանը 600 տարի շարունակ իր անկախությունը չէր կարողացել գտնել և զոհերով, ազատամարտիկներով եկանք, հասանք այդ արևային, պայծառային օրվան: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, որ 2 մլն 42 հազար մարդ ուրախությամբ, զուռնայով, դհոլով, մատաղով, սեղան գցելով եկավ, կերտեց անկախությունը: Մենք երջանիկ ենք և մենք պատասխանտու ենք անկախության համար: Աստված ասել է` տալիս եմ քեզ անկախություն` տեր կլինես: Սա մեր զավակն է, եթե չպահենք, պատասխանատվություն չզգանք անկախության համար` անեծքի կարժանանք: Չկա ծնող, որ իր զավակին չխնամի, չպաշտպանի, չուժեղացնի»:

Ի դեպ, ՀԱԿ հավաքին ներկա չէր ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում անունից Արամ Մանուկյանը հավաքվածներին, երիտասարդներին շնորհավորեց տոնի առթիվ: Ապա Ա. Մանուկյանը շամպայն բացեց, գրպանից հանեց բաժակն ու Լևոն Զուրաբյանի հետ նրանք խմեցին Անկախության կենացը:

«Անկախությունը ուժեղ մարդու, բարոյական մարդու գործն ա,  իսկ գողը, հանցագործը, շուստրի շուլլեռը, ոնց որ սրանք են, Անկախության հետ կապ չունեն: Իրանք հակաանկախական են, որովհետև անկախությունը նման մարդկանց տրորում ա որպես խավարասեր»:

Տեսանյութեր

Լրահոս