Մեզ համար «Արևելյան գործընկերությունը» առաջնահերթություն էր ամենասկզբից. Հայաստանում Լիտվայի դեսպանի հարցազրույցը

NEWS.am-ը  հարցազրույց է հրապարակել Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ:

-Դուք՝ որպես ԵՄ նախագահող երկրի դեսպան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարությունից հետո: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են Հայաստանի եւ ԵՄի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

-Եվրամիությունում նախագահող երկրի համար  «Արեւելյան գործընկերությունը» նախաձեռնության ամենասկզբից առաջնահերթություն էր: Այս ծրագիրն առանցքային է այսօրվա դրությամբ, եւ կարծում եմ՝ այդպիսին կմնա ապագայում:

Մենք գործընթացը գնահատում ենք ոչ միայն տվյալ փուլի համար, այլեւ նայում ենք ապագային՝ թե ինչ կլինի Վիլնյուսի գագաթաժողովից հետո: Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունը, եւ մենք հարգում ենք կայացվող բոլոր որոշումները: Ցանկացած ժողովրդավարական, ազատ երկիր որոշում կայացնելու իրավունք ունի: Մենք հանգամանորեն վերլուծում ենք ստեղծված իրավիճակը: Հայաստանի արտգործնախարարը Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո անմիջապես մեկնեց Բրյուսել եւ Վիլնյուս, ինչը դրական ազդանշան ենք համարում:  Հայկական կողմի ազդանշանը հետեւյալն է. «Հայաստանը կշարունակի մասնակցել  «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Մեզ համար դա է ամենակարեւորը: Մենք հարաբերությունների զարգացման հեռանկարին հավատով ենք նայում՝ հուսալով, որ լուծում կգտնվի»:

-Կիսո՞ւմ եք որոշ վերլուծաբանների տեսակետը, որ Հայաստանի այդ որոշումը պայմանավորված է Հայաստանի հետ հարաբերություններում ԵՄի որոշակի պասիվությամբ, մասնավորապես, հայթուրքական սահմանը բացելու հարցում:

-Ես չէի համաձայնի տեսակետի հետ, որ ԵՄ-ն պասիվություն է դրսեւորել: Որպես նոր դեսպան, ես չեմ կարող դատել անցած ողջ ճանապարհի մասին, բայց տեսել եմ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության պլանը, որը ստորագրվել է 2006-ին: Տարեցտարի ծրագրերն ավելանում են, էլ չեմ ասում զարգացման ծրագրի մասին, որը միայն 2011-13-ին կազմել է 157 մլն եվրո, այնինչ 2007-2010 թվականներին այն կազմել էր 98 մլն եվրո:

Իհարկե, խնդիրը միայն թվերը չեն, միշտ պետք է նայել հասարակությանը, արժեքներին, այն ամենին, ինչը մեզ առաջ է մղում: Ես կարծում եմ, որ ԵՄ-ի կողմից շատ բան է արվել:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս