Բաժիններ՝

Իվանիշվիլին տորպեդահարում է Բաքու-Թբիլիսի –Կարս նախագիծը. Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես նա նշել է, որ գործող կառավարությունը դադարեցնում է Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող եւ երկիրը Եվրոպայի հետ կապող Բաքու –Թբիլիսի –Կարս երկաթգծի շինարարությունը` փոխարենը  ինտեսիվորեն աշխատելով Ռուսաստանի հետ կապող Վերին Լարսի ճանապարհի վրա:

virtualaz.org-ի փոխանցմամբ`  երկաթգծի կառուցումը նախատեսվում էր  ավարտել 2014-թին,  սակայն աշխատանքներն իսկապես դանդաղել են: Սահակաշվիլիի խոսքով` շինարարությունը կդադարեցվի  երկու տարով: Վրաստանի նախագահը նաեւ  կարծիք է հայտնել, որ այս նախագծից հրաժարումը Վրաստանին կհեռացնի Եվրոպայից եւ Ռուսաստանի հետ կկապի ստրկատիրական հարաբերություններով:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս