
Գյումրում տնակ է այրվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հնոցավան փողոցի թիվ 61ա տան բակում տնակ է այրվում, հայտնում են ԱԻ նախարարույունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.22-ին, մարվել` 21.42-ին: Այրվել են Ա. Հ.-ին պատկանող ոչ բնակելի տնակի փայտյա կառուցատարրերը՝ 5 քմ: