
Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման են ենթարկվել ակտիվիստների ծեծի ենթարկած չորս երիտասարդներ

1in.am –ի տեղեկություններով՝ երեկ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման են ենթարկվել չորս երիտասարդներ, ովքեր օգոստոսի 24-ի գիշերը «Արարատ» հյուրանոցի դիմաց մոտ տասը հոգով հարձակվել են քաղաքապետարանի մոտ գիշերային նստացույցի մասնակիցներ Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա: Նրանց ծեծի էին ենթարկել, սպառնացել էին՝ ասելով. «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել»: