
Հույն հոգևորականները մեղադրվում են 5 մլրդ եվրոյի «ատկատների» մեջ

Հունաստանում ֆինանսական խարդախությունների մեջ ներգրավված են նաեւ հոգեւորականներ: Երկրի ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ հոգեւորականները ստացել են մոտ 5 մլրդ եվրոյի ապօրինի սուբսիդիա, կիրակի տեղեկացրել է «Էթնոս» պարբերականը:
Տասնյակ հոգեւորականներ, ներկայացնելով կեղծ փաստաղթղեր, մասնակցել են սուբսիդիայի ապօրինի ստացման գործընթացին:
Ամենատարածված եղանակը եղել է վանքերի կողմից տեղական կապալառուների վարձակալումը ռեստավրացիաների համար: Կեղծ հաշիվներում աշխատանքների գինը մի քանի անգամ ավելի է ներկայացվել, իսկ իրական արժեքի եւ հաշվի գումարի տարբերությունը գրպանվել է: