Որո՞նք են աշխարհի հինգ լավագույն բարերը (լուսանկարներ)
Որտե՞ղ կարելի է փորձել լավագույն կոկտեյլները, պարել, ընկերների հետ շփվել ամենաանսվոր մթնոլորտում: «Conde Nast Traveller» մասնագետները կազմել են աշխարհի լավագույն բարերի լավագույն հնգյակը:
Sirocco Sky Bar (Բանգկոկ)
Թայլանդի ամենաբարձր երկնաքերի` State Tower –ի տանիքին գտնվող այս բարում է նկարահանվել «Ամուրիների հանդիպում 2. Վեգասից Բանգկոկ» ֆիլմը: Այստեղ անսովոր ինտերիերն ու լիարժեք հանգիստը երաշխավորված են:
King Size Bar (Բեռլին)
Այս բարը գտնելու համար կամ պետք է լավ գիդ ունենալ, կամ էլ շատ ջանալ: Այն ոչ մի ցուցանակ չունի` բացի հին դռնակից: Անվանումը չի համապատասխանում չափերին. բարը մեծ չէ եւ «անդերգրաունդ» ոճի մեջ է` բետոնե պատերով: Այստեղ է կարելի գտնել նաեւ 70-ականների ոճի շատ «գլամուրային» դիսկոտեկ:
Eden (Լոս Անջելես)
Սա պարային ակումբ է, որտեղ կարելի է մուտք գործել միայն նախապես գրանցվելուց հետո: Հաստատությունը ձեւավորված է էթնիկ ոճով: Այստեղ երիտարսարդությունը սիրում է պարել «հաուզ» եւ r’n’b ու վայելել անսովոր կոկտեյլներ:
Munferit (Ստամբուլ)
Սա Թուրքիայի ամենանորաձեւ բարն է` փոքրիկ, բայց հարմարավետ, որտեղ հավաքվում է տեղի բոհեմը` հայտնի լրագրողներ, դիզայներներ, ճարտարապետներ: Այստեղ հնարավոր է լսել նաեւ եվրոպական երաժշտություն:
Philemon Bar (Մոնրեալ)
Նախկինում կահույքի սրահը դիզայներ Զեբյուլոն Փորոնի շնորհիվ վերածվել է նորաձեւ եւ հարմարավետ հանգստի վայրի: Այստեղ գինիների, շամպայնի եւ պրոսեկկոյի հիանալի ընտրություն կա: Սակայն այստեղ հայտնվելը հեշտ չէ` հատկապես հինգշաբթի երեկոյան կամ հանգստյան օրերին: Պետք է կամ «ծանոթ» ունենալ կամ երկար հերթ պահել: