
Խոշոր ավտովթար` Երևանում

shamshyan.com –ի փոխանցմամբ` խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում բախվել են «Օպել» մակնիշի 34 ԼP 766 համարանիշի և թիվ 62 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 2121Տ համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Օպել»-ում առաջացել է հրդեհ և այն ամբողջովին այրվել է: Վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները և միչ նրանց ժամանումը, ավտոմեքենաների վարորդներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: «Մալաթիա» Բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 հոգի, որոնց տվյալները ճշտվում են:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: