
ՀՀԿ-ն Սուրիկ Խաչատրյանին որևէ պաշտոնի նշանակելու հարց չի քննարկի. Գալուստ Սահակյան

Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին իր նախկին պաշտոնին վերադարձնելու կամ մեկ այլ պաշտոնի նշանակելու հարց ընդհանրապես Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը չի դնում և նեկայումս նման բանի հեռանկար չկա:
Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանին նորից որևէ պաշտոն կտրվի՞ այն բանից հետո, երբ Հատուկ քննչական ծառայությունը նրա որդու և թիկնապահի քրեական հետապնդումը դադարեցրեց, իսկ կալանքը՝ վերացրեց:
«Կուսակցությունը այդ խնդիրը քննարկման չի դնի, որովհետև հետաքննական պրոցեսը չի ավարտվել: Առաջիկայում որևէ քննարկում չի կարող լինել Սուրիկ Խաչատրյանի պաշտոնի վերադարձի մասին: Սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ իրավական հարթության քննարկելու հարց»,–ասաց նա:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: