
Օբաման ու Ռոուհանին նամակներ են փոխանակել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե նամակներ է փոխանակել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ եւ ցանկանում է Թեհրանի պոտենցիալն օգտագործել` Սիրիայում իրավիճակի կարգավորման համար, հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:
Բացի այդ, Օբաման հայտարարել է, որ Սիրիայում ուժի կիրառման սպառնալիքն ու դրան հաջորդած անցումը դիվանագիտական քայլերի` իրանական միջուկային խնդրի լուծման հնարավորությունների վերաբերյալ ազդանշան է Թեհրանի համար:
«Չեմ կարծում, որ նոր նախագահի գալով ամեն ինչ հեշտ է լինելու: Սակայն դուք գիտեք իմ կարծիքը` ուժի կիրառման սպառնալիքի եւ դիվանագիտական ջանքերի համադրությունը թույլ են տալիս համաձայնության հասնել»,-ասել է ԱՄՆ նախագահը: