Բաժիններ՝

Ֆրանսիան կարող է այս տարի զրկվել իր հանրահայտ Բորդոյից

Ֆրանսիան այս տարի կարող է զրկվել խաղողի «Բորդո» տեսակից, որից էլ պատարաստվում է հանրահայտ գինին: Այս տարի խաղողի բերքաhավաքը երկու շաբաթով կուշանա, իսկ բերքի ծավալները մեծ չեն, ինչը կարող է ներքին  շուկան թողնել առանց գինու, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Մասնագիտական ընկերությունների կանխատեսումներով` այս տեսակի խաղողի արտադրության տարածաշրջանում բերքը մոտ 20%-ով ավելի պակաս է լինելու նախորդ տարավանից:

«Արդեն հայտնի է, որ բերքը քիչ է լինելու, ուստի հետաքրքիր է, թե  այս տարվա արտադրանքն ինչ գներով դուրս կբերվի շուկա»,-ասել է գինու արտադրության ներդրումային Cult Wines Ltd. ընկերության ղեկավարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս