Արթուր Բաղդասարյանը դատախազ չի նշանակվի

ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «հուզիչ» հրաժեշտից հետո իշխանական կուլիսներում և մամուլում ակտիվորեն քննարկվում են նոր դատախազի հավանական թեկնածուի անունները: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, ըստ տեղեկությունների, հավակնում է նաև ժամանակին ընդդիմադիր, ներկայիս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Մինչդեռ վերջինիս մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ Արթուր Բաղդասարյանը գլխավոր դատախազ դառնալու մտադրություն չունի, և որ մամուլում շրջանառվող այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում: Այդ ինֆորմացիան ես հերքում եմ, պարոն Բաղդասարյանը ևս հերքել է, դա իրականության հետ ոչ մի աղերս չունի: Դրանք պարզապես խոսակցություններ են, ԶԼՄ-ների և տարբեր շրջանակների ենթադրություններ:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30