
Մեքենան կայանելու պատճառով «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցը կրակել է մյուս աշխատակցի վրա

Արարատի մարզում, սեպտեմբերի 12-ին հնչած կրակոցների հեղինակ Կառլեն Բ.-ն կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մասիսի բաժնից: Ոստիկանությունից նաեւ տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Կառլեն Բ.-ն «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակից է եւ փորձել է կրակել նույն բանկի աշխատակցի վրա: Վիճաբանությունը ծագել է մեքենան ավտոտնակում կայանելու պատճառով:
Երկու «Նիսսան» մակնիշի մեքենաներում գտնվողներն իրար հետ վիճել են, հայհոյել են, ինչից հետո Կառլեն Բ.-ն կրակել է, սակայն կրակոցներից միայն մեքենայի գույքն է վնասվել:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: