
Սիրիան կարծում է, որ Լավրովն ու Քերին կանխեցին պատերազմը

Դամասկոսը ողջունում է Ռուսաստանի եւ ԱՄՆ արտքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերիի` նախօրեին Ժնեւում Սիրիայի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները, РИА Новости –ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի Ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հեյդարը:
«Մենք ողջունում ենք այդ պայմանավորվածությունը: Մի կողմից դա թույլ կտա սիրիացիներին դուրս գալ ճգնաժամից, մյուս կողմից` կանխվեց Սիրիայի դեմ պատերազմը` վերացնելով պատրվակը նրանց համար, ովքեր ցանկանում էին այն սանձազերծել»,-ասել է սիրիացի նախարարը:
Այդ պայմանավորվածությունները նա համարել է Ռուսաստանի ղեկավարության եւ ռուսական դիվանագիտության ավանդը, «դա հաղթանակ է Սիրիայի համար`ձեռք բերված մեր ռուս բարեկամների շնորհիվ»: