Ինչպե՞ս կարող են իշխանությունները լինել այդքան անպատասխանատու. Արամ Մանուկյան

Այն, որ ՀՀ նախագահը հայտարարում է Մաքսային միությանը անդամակցելու իր որոշման մասին, իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարություններ են անում Ասոցացման կամ ԵՄ-ի հետ որևէ այլ փաստաթուղթ ստորագրելու մասին, խոսում է ներկայիս իշխանության անպատասխանատվության բարձր աստիճանի մասին: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Զարմանում եմ իշխանության ինֆորմացվածության, բարոյականության, պատասխանատվության վրա: Ինչպե՞ս կարելի է նման բաներ հայտարարել: Սերժ Սարգսյանը դեռ Մոսկվայում էր Մաքսային միությանը անդամակցելու որոշման մասին հայտարարելուց հետո, էստեղ մարդիկ ասում էին, որ իրենք նաև Ասոցացման համաձայնագիր են ստորագրելու»,– ասաց նա:

«Բրյուսելում էլ ասացին դրանք իրար հետ չեն տեղավորվում, էս մարդիկ ասում են՝ գալու են: Ֆյուլեն ասում է արդեն ճանապարհը փակվել է, սրանք ասում են չէ՝ «և՛-և՛» լինելու է: Ինչքա՞ն կարելի է լինել պետության ղեկին ու այդքան անպատասխանատու»,-ասաց պատգամավորը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս