
Կեղծ թղթադրամի իրացման դեպքեր են բացահայտվել

pastinfo.am –ի փոխանցմամբ` բացահայտվել են կեղծ թղթադրամի իրացման դեպքեր Երեւանում: Ընդ որում, կեղծ թղթադրամները Երեւան են հասել Վանաձորից` կալանավորի զանգով, իսկ իրացնողները փաստացի ամուսիններ Էդգար Ղեւոնդյանն ու Կարինե Անդրեասյանն են:
Էդգար Ղևոնդյանին և Կարինե Անդրեասյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34–178 հոդվածի 2 մասի 1–ին կետով` խարդախության փորձի համար: Երկուսն էլ ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը բավարարվել է: Դատարանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել ու դատապարտել երկու տարվա ազատազրկման, սակայն ի տարբերություն ամուսնու` Էդգար Ղեւոնդյանի, ով պետք է պատիժը կրի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, Կարինե Անդրեասյանն ազատվել է պատժի կրումից` հաշվի առնելով, որ նրա 8 ամսական հղի լինելը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: