Լարիջանի. ամերիկացի քաղաքական գործիչները ռացիոնալ մոտեցում են ցուցաբերել սիրիական հարցում
Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին անդրադառնալով Լավրով-Քերի հանդիմանն ու Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնությանը` նշել է, որ ամերիկացի քաղաքական գործիչները ռացիոնալ մոտեցում են ցուցաբերել սիրիական հարցում, կիրակի հաղորդել է Press TV-ն:
Ըստ նրա` ԱՄՆ-ում հասկացել են, որ Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններն այնպիսի ռեակցիա կառաջացնեին, որն «ավելի շատ կբորբոքեր պատերազմի կրակը»: